211652_close_icon
views-count1439 դիտում article-date 17:15 28-06-2022

Դավիթ Մանոյանի բրենդինգով զբաղվեց TotoGaming–ը

Դավիթ Մանոյանը ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից մեկն է: Նա ունի բավականին հագեցած կարիերա և մինչ այժմ շարունակում է լինել սպորտային իրադարձությունների կենտրոնում:  

Մեկ տարի առաջ Դավիթը և  TotoGaming ընկերությունը կնքեցին համագործակցության պայմանագիր, ինչից հետո ֆուտբոլիստը դարձավ TotoGaming բրենդի ամբասադոր: Համատեղ իրականացվեցին սպորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ իրականացված ծրագիրն էր, որի շրջանակներում խոստումնալից ուսանողների շնորհվեց Մանոյանի անվան կրթաթոշակներ:

Այս բոլոր իրադարձությունները սկսեցին դինամիկ կերպով ձևավորել Դավիթ Մանոյանի հանրային կերպարը, ինչը նոր միտք տվեց ՝ֆուտբոլիստի համար բրենդինգ ստեղծել: «Մանոյանի համար բրենդինգ ստեղծելը շատ հետաքրքիր պրոցես էր, որովհետև մենք իսկապես տպավորված ենք սպորտի հանդեպ նրա սիրով ու նվիրվածությամբ... 

Դիզայներական լուծումների որոնումը երկար չտևեց. մենք ոգեշնչվել ենք նրա  անձով՝ երիտասարդ և կյանքովլի: Մանոյանի խաղերը նայելիս առանձնահատուկ դրայվ նկատեցինք, որը, կարծում ենք, հենց իր շարժիչ ուժն է: Բնականաբար, մենք որոշեցինք օգտագործել դա դիզայնում: Ընտրել ենք կապույտի երանգներ, որոնք փոխանցում են այդ էներգիան: 

Սպորտը հետաքրքիր և միաժամանակ լուրջ ջանքեր պահանջող ոլորտ է, և հենց դա էլ պետք էր վիզուալիզացնել»,– նշել է TotoGamingը նկերության դիզայնի թիմը: 
 
Բրենդինգ նյութերը կարող եք տեսնել այստեղ
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր