211652_close_icon
views-count1656 դիտում article-date 10:25 28-06-2022

Իշխանությունը 2 տարի անց փոխեց իր միտքը. Փաշինյանը խաբել է. մաս 38. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենեւին էլ նորություն չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է փոխում իր միտքը կամ անում հայտարարություններ, որոնք հետո իրականություն չեն դառնում: Շարունակելով մեր շարքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մի արտահայտություն, որ նա արել էր դեռ 2020 թվականի մայիսի 16-ին:

«Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում», – մասնավորապես նշել էր նա։ Սակայն ի՞նչ ունենք արդյունքում. այս հայտարարությունից եւ օրենսդրական կարգավորումը կարեւորելուց երկու տարի անց ազատազրկելու մասին կարգավորումը վերացվել է:

Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքի կարգավորումներով բռնության կոչեր տարածողներին կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողներին այլեւս ազատազրկում չի սպառնա, նրանք միայն կտուգանվեն մինչեւ 3 մլն դրամի չափով: Պաշտոնական վերջին տվյալներով՝ հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ, սակայն ոչ ոք ճաղերի հետեւում չէ:

Ամեն դեպքում, ստացվում է, որ վարչապետի հայտարարությունները հերթական անգամ իրականություն չեն դարձել. սա նշանակում է, որ նա հրթական անգամ ականջահաճո խոսքեր է ասել, որոնք ոչ միայն իրականություն չեն դարձել, այլեւ պարզվեց՝ աշխարհի համար անընդունելի են. ստիպված եղավ հետողորմիա անել կայացրած որոշումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր