760 դիտում
13:11 27-06-2022
ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի,Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Իր խոսքում նախարար Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:
Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:
Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ:

Նմանատիպ նյութեր
736 դիտում
13:00 14-03-2023
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ պատվիրակության հետ
1179 դիտում
12:00 30-01-2019
Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ-ի հետ քննարկել է ՊՄԳ օրենսդրական փաթեթը
Այս բաժնից
493 դիտում
19:58 26-04-2024
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում
421 դիտում
19:24 26-04-2024
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ