Քարաթափման պատճառով Լարսը երկկողմանի փակ է
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացել ենք, որ այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 20։30-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 18։15-ից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և քարաթափման վտանգի պատճառով:
Ըստ ԱԻՆ-ի, նախաձեռնությունը վրացական կողմինն է։
Ըստ ԱԻՆ-ի, նախաձեռնությունը վրացական կողմինն է։