211652_close_icon
views-count73189 դիտում article-date 11:37 24-12-2017

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բորտուղեկցորդուհին անզգուշության պատճառով ինքնաթիռից վայր է ընկել

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Utair ավիուղիներին պատկանող ինքնաթիռից բորտուղեկցորդուհի է վայր ընկել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություննրերով՝ Մոսկվայից Խանտի-Մանսիսյկ ուղևորվող ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, երբ բորտուղեկցորդուհին փորձել է փակել հետևի դուռը և սայթաքելով՝ 4 մետր բարձրությունից ընկել է գետնին: Նա անգիտակից վիճակում, կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ բորտուղեկցորդուհին վայր է ընկել մեջքի վրա: Ավիաընկերությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր