Արևմուտքը մնում է համախմբված և միասնական. սա մեր հստակ ազդակն է Պուտինին. Գերմանիայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը
Tert.am-ը գրում է. Մեր համախմբվածությունը հստակ ազդակն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. Արևմուտքը մնում է միասնական:Այս մասին գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք մնում ենք համախմբված, մնում ենք միասնական: Սա մեր հստակ ազդակն է նախագահ Պուտինին։ Ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գալուստը G7-ի գագաթնաժողով», -գրել է կանցլերը:
Նշենք, որ այսօր Բավարիայի ամրոցում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» եռօրյա գագաթնաժողովը։ Աշխարհի ամենամեծ և ամենաազդեցիկ տնտեսությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը, ինչպես նաև էներգակիրների և պարենային ապրանքների գների աճին, համաշխարհային սովի սպառնալիքին, կլիմայի փոփոխությանը, Չինաստանի աշխարհաքաղաքական դիրքին և աշխարհում ավտորիտարիզմի աճին վերաբերող հարցեր։