Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Մհեր Դ-ի վարած Suzuki մակնիշի, 23-ամյա Աշոտ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Արամայիս Ա-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Արամայիս Ա-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, իսկ Mercedes -ից մեկը գլխիվայր շրջվել և մասամբ փակել էր ճանապարհը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեեկությունը փոխանցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգայանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ժ. Մարգարյյանի կողմից նյութեր են նախապատաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագական ընկերությունների ներկայացուցիչները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի