905 դիտում
21:17 21-06-2022
Հայաստանն ընտրվել է ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի նահագահող երկիր
Հունիսի 16-17-ին Բիշքեկում` Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների գիտնականների չորրորդ համաժողովը:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էդիլ Բայսալովը: Ելույթներով հանդես եկան Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն, գիտնականներ ԱՊՀ երկրներից:
Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևի՝ ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ փոխանցվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի` Հայաստան այցելելու հրավերը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ միջազգային համագործակցությունների նպատակն է գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, գիտություն-կրթություն-արտադրություն կապի ամրապնդումը և միջազգային կապերի ընդլայնումը:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ «Մետաքսի ճանապարհի երկրները և բնակավայրերը հայկական սկզբնաղբյուրներում» թեմայով զեկուցմամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել համագործակցության հուշագիր Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Չինգիզ Այթմատովի անվան լեզվի և գրականության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև: Կարևորվեցին երկու ժողովուրդների էպոսները, աշուղական գրականությունը և Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները համեմատական գրականագիտության տեսանկյունից ուսումնասիրելը:
Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, ազգագրության և ազգաբանության ինստիտուտի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կնքել համագործակցության հուշագիր, որի նպատակն է Մետաքսի ճանապարհի Միջին Ասիայի բնակավայրերի մասին հայկական սկզբնաղբյուրներում եղած տեղեկությունների բնագրերի հրատարակումը:
Համաժողովի շրջանակում անցկացվեց ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կլոր-սեղան քննարկումը՝ «Երիտասարդությունը և գիտությունը. հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով: Որոշվեց 2023 թ-ին անցկացնել ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների համաժողով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյակի հանդիսությունների շրջանակներում:
Անցկացվեց ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի 10-րդ նիստը, որի ժամանակ խորհրդի նախագահ 2023 թ-ի համար ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, համանախագահ ընտրվեց Ղրղզստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը: Խորհրդի քարտուղարության ղեկավար ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, տեղակալ ընտրվեց ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն:
ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թ-ին, Երևանում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և
հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
504 դիտում
16:55 23-10-2020
Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից