813 դիտում
16:55 23-10-2020
Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը
2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նիստի աշխատանքներին ներկայացվել և քննարկվել են ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտում համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները: Ա.Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունը հարթեցնում է նաև երկրների միջև քաղաքական և տնտեսական հնարավոր հակասությունները, ինչպես նաև նախանշում համագործակցության զարգացման նոր միտումները:
Հավելենք նաև, որ 2024 թ.-ին Հայաստանի կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը:
Նմանատիպ նյութեր
6178 դիտում
21:39 25-11-2017
Հայաստանը վաղը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը
4923 դիտում
15:57 28-07-2021
Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը