Ընդդիմությունը ՔՊ գրասենյակի մոտ խաղալիք ինքնաձիգներ նետեց և կարմիր ներկ լցրեց
Tert.am-ը գրում է. Ընդդիմությունը ՔՊ գրասենյակի մոտ խաղալիք ինքնաձիգներ նետեց և կարմիր ներկ լցրեց։
«Այս իշխանության օրոք մենք տեսել ենք համաճարակ, հազարավոր մահեր, պատերազմ, հազարավոր նահատակներ, տեսել ենք նաև այն սոցիալական բեռը, որն ամեն օր ծանրանում է մեր հայրենակիցների ուսերին։
Այսօր արդեն այն «բեսպրիդելն» է, որ ՔՊ–ական իշխանությունը սերմանում է ամբողջ երկրում։ Ամեն օր սպանություններ են, կրակահերթեր են, հարուցվող քրեական գործեր»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։