211652_close_icon
views-count1348 դիտում article-date 20:17 19-06-2022

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Հունաստանում ընթացող միջազգային մրցաշարի եզրափակիչ

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Հունաստանում ընթացող Ակրոպոլիսի գավաթ անվանումը կրող բռնցքամարտի 26-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ։

«Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 54 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, իսկ 63 կգ քաշայինների եզրափակիչը հայ բռնցքամարտիկները բացառապես հայկական են դարձրել։

Այստեղ հաղթողի կոչման համար կպայքարեն Լոռիից Նարեկ Հովհաննիսյանն ու դինամոյական Բենիկ Նիկողոսյանը։ Մեր մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչներ Աշիկ Գրիգորյանի և Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ, պատվիրակության պատասխանատուն ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն է»,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր