211652_close_icon
views-count4398 դիտում article-date 12:56 19-06-2022

Երեկ Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ երեկ Հայաստանի արևելյան հատվածում սահմանային լարվածություն է եղել:

«Երեկ օրվա ավարտին Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել, իրավիճակը հիմա հանգիստ է»,- ասել է  Կարեն Սարգսյանը։

Նա այլ տեղեկություններ չի հայտնել։

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են հայկական ԶՈւ֊ում զոհի ու վիրավորի մասին։
 

Նմանատիպ նյութեր