211652_close_icon
views-count10350 դիտում article-date 12:40 19-06-2022

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել. NEWS.am

Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար  Դավիթ Շահնազարյանը:

«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակոցներից ժամկետային  զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը  դեպքի առնչությամբ որևէ հաղորդագրություն չի տարածել:

Նմանատիպ նյութեր