211652_close_icon
views-count23616 դիտում article-date 12:20 19-06-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 09-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր. ՖՈԵՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30–ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածից դեպի  Փարպի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա:

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով մոտ 55-60 տարեկան կին է, օպերատիվորեն Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ավատ տեսուչներ Նորիկ Թադևոսյան ու Արմեն Զաքարյանը, ովքեր նշված վայրում ծառայություն կատարելիս են եղել և տեսել են գլխիվայր հայտնված ավտոմեքենան, մոտեցել ու վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել  2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր