211652_close_icon
views-count805 դիտում article-date 10:53 15-06-2022

Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումն անհրաժեշտություն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իսկ հայ-իրանական փոխհարաբերությունները գնահատվում են բարեկամական, կողմերի միջեւ ստորագրվել են համագործակցության, փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնելու վերաբերյալ բազում համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր, սակայն դրանց մի զգալի հատված այդպես էլ մնացել է թղթի վրա։

Սակայն դա բնավ էլ չի խանգարել, որ ավելի քան 30 տարի հայ եւ իրանցի տարբեր մակարդակի պաշտոնյաներ յուրաքանչուր հանդիպման ու պատեհ առիթով չզլանան երկու երկրների փոխհարաբերությունները, որոնք տարբեր կրոններ են դավանում, օրինակելի համարել աշխարհի համար։

Մինչդեռ Թեհրանը, խուսափելով ֆեյք Ադրբեջանի հնարավոր դժգոհությունից, Արցախի ազատագրած տարածքները գրավյալ է գնահատել, թույլ է տվել Իրանում հակահայ քարոզչությանը տարբեր առիթներով, օրինակ, Խոջալուի դեպքերը ցեղասպանություն ներկայացնել՝ խեղաթյուրելով փաստերը։ Անշուշտ, Երեւանը եւս առանձնապես լուրջ ջանքեր չի գործադրել «օրինակելի փոխհարաբերությունները» գործնական դաշտ բերելու ուղղությամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր