1921 դիտում
09:13 15-06-2022
Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են»․ Արա սահակյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական գործիչ, դիվանագետ Արա Սահակյանի գնահատմամբ` հայ-ռուսական հարաբերություններն այժմ նոր բովանդակություն պետք է ձեռք բերեն:
– Մենք պետք է ելնենք նրանից, որ մեր մրցակից Ադրբեջանն ունի մեկ դաշնակից՝ Թուրքիան, եւ ուզում եմ մեր հասարակությանն ասել, որ հարգելի բարեկամներ, հայրենակիցներ, դուք ձեր քույրերին ու եղբայրներին շատ ավելի ուշ-ուշ եք տեսնում, քան Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները:
Ընդ որում՝ իրենց զրույցում կան այսպիսի բառեր՝ «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է», «Ադրբեջանի ցավը մեր ցավն է», հետեւաբար, մենք Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններում իրավունք չունենք լինել կեղծ ու տմարդ, պետք է կտրուկ բարձրացնել փոխհարաբերությունների որակը՝ բոլոր մակարդակներով եւ հասնել նրան, որպեսզի Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են»:
Գեղջկական խաբեություն չի կարելի անել, պետք է դադարել Ռուսաստանին բացատրել իր շահերը: Ռուսաստանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին, բայց ոչ մի ընդդիմության չի հրահրում: Ցանկացած ուժ, որը գալիս է իշխանության, նրանք աշխատում են այդ ուժի հետ՝ ըստ դիմացինի վերաբերմունքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1895 դիտում
11:31 20-04-2022
Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են. Վարչապետը շնորհավորել է եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի առթիվ
Այս բաժնից
2281 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1786 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»