211652_close_icon

«Լուս Ա». 12-ամյա Ալեքս Գեւորգյանի առաջին ալբոմն ու կոմիտասյան մշակումները. Bravo.am

views-count1146 դիտում article-date 22:31 11-06-2022
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ՝ հունիսի 10-ին, 12-ամյա դաշնակահար Ալեքս Գեւորգյանի առաջին ալբոմի՝ «Լուս Ա»-ի շնորհանդեսն էր: Երաժիշտն իր առաջին նախագծում ներկայացրել է Կոմիտասի 7 երգերի մշակումները, հայտնում է Bravo.am-ը:

«Կար ժամանակ, որ անընդհատ մեղեդիներ էի գրում, բայց դրանք այդպես էլ մնում էին:  Զգում էի, որ ամբողջանալու կարիք ունեն, եւ եկավ պահն ու այդ գործերը լիարժեք դարձրի Կոմկիտասի հետ»,- բեմից ասել է նա:

Երեկոն Գեւորգյանը սկսել է ներկաներին շնորհակալություն հայտնելով, քանի որ առանց նրանց համերգը չէր կայանա: Բեմում նրա հետ են եղել Արսեն Ժամագործյանը, Սերգեյ Բալաշկովը, Արմեն Շահվերդյանն ու Հեկտոր Լտակիրոտը: Առաջինը Մանե Մինասյանի հետ կատարել է «Կարոտ ա» ստեղծագործությունը:

Ապա թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ ներկայացրել են «Քելե, քելե»-ն:  «Ինչպես Արտյոմն է սիրում ասել՝ նվագում ենք, ինչ նվագում ենք»,-նշել է Ալեքսն, ու միասին հիանալի րոպեներ են պարգեւել հանդիսատեսին՝ նրանց լցնելով անկրկնելի երաժշտությամբ:

Մանրամասները՝ Bravo.am-ում:

Նմանատիպ նյութեր