211652_close_icon
views-count1052 դիտում article-date 23:55 11-06-2022

Եղիշե Թադևոսյանի «Կոմիտաս» բարձրարժեք կտավը «վերադարձել» է Ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից են Կոմիտաս Վարդապետին նվիրված նկարները։

Այս մասին նշված է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում:

«Եղիշե Թադևոսյանի «Կոմիտաս» բարձրարժեք կտավը, որը 2015 թվականից ցուցադրվում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այսօր «վերադարձել» է Ազգային պատկերասրահ և որպես առանցքային ստեղծագործություն ներկայացված է
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում։

Հայ նկարիչների ստեղծագործություններում Կոմիտասի կերպարն առաջին անգամ հանդիպում է Եղիշե Թադևոսյանի արվեստում: 1890-ական թվականներին նկարիչն ու Կոմիտաս Վարդապետը դասավանդումէին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և անչափ մտերիմ էին:

1903-ին Բյուրականում Թադևոսյանը վրձնել է «Երաժշտագետ Կոմիտասը» էտյուդը, որը հիմք է դարձել հետագայում արված էսքիզների և 1935 թվականի ավարտուն տարբերակի համար: Կոմիտասն այստեղ պատկերված է ճերմակ սքեմով՝ ծառին հենված, ժողովրդական երգերը գրի առնելիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր