211652_close_icon
views-count3326 դիտում article-date 19:10 09-06-2022

Հունիսի 1-ին մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է

Հունիսի 1-ին  ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել  Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին: Հայտնում է Արցախի Ոստիկանությունը։

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:

Հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր