211652_close_icon
views-count1327 դիտում article-date 21:54 08-06-2022

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի սրտում դեռևս 80-ական թվականներին կառուցված Մարտիրոս Սարյանի անվան պուրակը վերագտավ իր երբեմնի նշանակությունը: Սկզբում՝ բարեկարգում, հետո կանաչապատում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը լուծում տվեց տասնյակ տարիներ կուտակված խնդիրներին:

Բարեկարգման ծրագրի շրջանակում նորոգվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նոր լուծումներով արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը, տեղադրվել են էներգախնայող լապտերներ:

Հաշվի առնելով այգու ստվերային տեղադիրքը՝ մասնագիտորեն հիմնավորված լուծումներ էին հարկավոր նաև կանաչապատման հարցում: Բացի այդ, այգին պե՛տք է առանձնանար սարյանական շնչով ու գույներով:

Ամբողջությամբ վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճմապատվել է շուրջ 3000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ:

Բարեկարգ, կանաչապատ ու հարմարավետ պուրակն այսօր արդեն ամբողջությամբ հանձնվում է բնակիչների տնօրինմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր