3757 դիտում
22:52 08-06-2022
Ինչպե՞ս են հայերն օգտագործում Viberմեսենջերը
Viber մեսենջերը ներկայացնում է Հայաստանում հավելվածների օգտագործման վիճակագրությունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, թե օգտատերերի քանի տոկոսն է հաղորդագրություններ և սթիքերներ ուղարկում Viber-ում, օգտվում զանգերից, խմբային չաթերից և թարմացված Viber գործառույթից՝ ալիքների հնարավորությունից։ Վերլուծությունը տվյալներ է փոխանցում նաև մեսենջերից օգտվող լսարանի վերաբերյալ։
Ըստ Viber-ի՝ տեքստային հաղորդագրություններն ու զանգերը շարունակում են մնալ ամենատարածված գործառույթները Հայաստանում. մեսենջերի օգտատերերի համապատասխանաբար 97%-ը և 89%-ը դրանք օգտագործում են ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփվելու համար։ Սթիքերները տարածված ենՀայաստանից Viber-ի օգտատերերի 59%-ի շրջանակում։ Խմբային չաթերից օգտվում է ամսական ակտիվ օգտատերերի 45%-ը:
2022 թվականի մայիսին թարմացված և բովանդակություն ստեղծողների համար նախատեսված գործառույթը՝ վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ ունեցող ալիքները, արդեն իսկ մեծ ճանաչում են ձեռք բերում մեսենջերի օգտատերերի շրջանում. Հայաստանում Viber լսարանը ակտիվորեն օգտագործում է այն։ Ալիքների միջոցով բլոգերներն ու ապրանքանիշերը կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել համապատասխան, եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով իրենց գաղտնիությունը:
Երկրում Viber մեսենջերի լսարանի մեծ մասը երիտասարդներն են՝ 25-ից 34 տարեկան (28%), 18-ից 24 տարեկան (12%) և 13%-ը՝ մինչև 18 տարեկան օգտատերեր։ Հայաստանում Viber-ի օգտատերերի 27%-ը 35-ից 50 տարեկան են, 20%-ը՝ 50 տարեկանից բարձր։ Կանայք և տղամարդիկ մոտավորապես հավասար են՝ համապատասխանաբար 53 և 47%:
Հայաստանում Android սարքերում Viber մեսենջերը (77%) ավելի շատ է օգտագործվում, քան iOS-ում (23%)։
«Viber-ը շարունակում է կատարելագործել հավելվածը, որպեսզի օգտատերերի համար այն ավելի հարմար և հետաքրքիր դարձնի ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփումը», - ասաց Rakuten Viber-ի թիրախային լսարանների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Մենք կշարունակենք ներդնել ավելի օգտակար գործառույթներ անվտանգ և վառ հաղորդակցության համար»:
Rakuten Viber-իմասին.
Viber-ըզանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելուվ այրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին:

Նմանատիպ նյութեր
12768 դիտում
16:53 03-01-2020
Լինենք իրազեկ․ ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին
2524 դիտում
10:11 18-03-2021
Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»
5784 դիտում
13:00 22-03-2014
Սիրիայի՝ հարձակման ենթարկված Քեսապ շրջանի հայերն ապաստանել են Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Այս բաժնից
3649 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում