211652_close_icon
views-count33039 դիտում article-date 21:24 07-06-2022

Գաջի գործարանի տարածքում հայտնաբերվել է մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախված տղամարդու դի. նա անհատ ձեռներեց էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի  74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա  ամրացված  երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել  Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատացնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է «Գաջեգործներ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Անանյանը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր