211652_close_icon
views-count6625 դիտում article-date 15:55 07-06-2022

Ամուսնացել է պրոդյուսեր Հարություն Մովսեսյանը՝ Կարեն Ասլանյանի քավորությամբ. հայտնի հյուրեր. exclusivelife.am

exclusivelife.am-ը գրում է. «Հունիսի 5-ին կայացել է պրոդյուսեր Հարություն Մովսեսյանի և Ադրինե Քոչարյանի հարսանիքը՝ երգիչ Կարեն Ասլանյանի քավորությամբ:

Զույգը պսակադրվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ միմյանց հավերժ սիրելու խոստում տալով։ Այնուհետև նրանք խնջույք են կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում:

Նորաստեղծ ընտանիքի քավորն է դարձել երգիչ Կարեն Ասլանմյանը։ Նրանց հարսանիքի հյուրերի թվում են եղել Իննա Խոջամիջրյանը, Իրինա Այվազյանը, Գոշը, Ժաննա Բուտուլյանը, Միկա Ղափլանյանը, Մարիամ Ադամյանը, Սիսիան Ստեփանյանը, Սարգիս Եղիազարյանը, Սարգիս Աբրահամյանը, Գևորգ Մկրտչյանը, «Հատուկ դասարան» հեռուստասերիալի երիտասարդ դերասանները և ոլորտի այլ ներկայացուցիչներ»։