211652_close_icon
views-count1319 դիտում article-date 14:34 07-06-2022

Ջեյք Սալիվանը ողջունել է տևական խաղաղությանն ուղղված հայ-ադրբեջանական դիվանագիտական ջանքերը

Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հաստատմանը: Այս մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Նա ողջունեց Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր ու պատմական դիվանագիտական ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանը: Սալիվանն իր աջակցությունը հայտնեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հյուրընկալած բանակցություններին: Նա հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ սերտորեն ներգրավվելու և աջակցելու առաջընթացին տարբեր միջոցներով, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր