2014 դիտում
09:13 04-10-2022
Ջեյք Սալիվանը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալիի հետ՝ «Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը» քննարկելու համար։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նախապես չհայտարարված հանդիպման մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Հաղորդվում է, որ զրուցակիցները ընդգծել են այն փաստը, որ Թուրքիան դատապարտում է ուկրաինական տարածքների բռնակցման Ռուսաստանի գործողությունները։
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Անկարան դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ: Թուրքիան քննադատել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Կիևին մատակարարել մարտական անօդաչու սարքեր։
Հանդիպման ընթացքում Սալիվանը և Քալին քննարկել են նաև «աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երկխոսության և դիվանագիտության կարևորությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում տարաձայնությունների կարգավորման գործում և դատապարտել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սալիվանը գովասանքի խոսքեր է հղել Թուրքիային համաշխարհային պարենային անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի վերաբերյալ՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը խթանելու և ուկրաինացի ռազմագերիներին և Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին գերությունից ազատելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանքներ տանելու համար, ասվում է հայտարարության մեջ:
Ստամբուլում Սալիվանը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ՝ խոստանալով Վաշինգտոնի շարունակական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Սալիվանի և Երմակի հանդիպման մասին ևս հայտնել է Սպիտակ տունը։

Նմանատիպ նյութեր
1319 դիտում
14:34 07-06-2022
Ջեյք Սալիվանը ողջունել է տևական խաղաղությանն ուղղված հայ-ադրբեջանական դիվանագիտական ջանքերը
1034 դիտում
12:31 08-11-2022
Սալիվանը հաստատում է՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»