211652_close_icon
views-count24421 դիտում article-date 20:08 06-06-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, լեգենդ դարձած հերոս կարմրաշենցի Արտյոմ Տեփանյան. դու միացար գյուղի լեգենդ դարձած հերոսներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան 44-օրյա պատերազմում իր հերոսներն ունեցավ նաև Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղը:

Հունիսի 5-ին գյուղի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում մեծարման և հիշատակի միջոցառում էր՝ նվիրված Արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Արտյոմ Տեփանյանի հիշատակին:

Մինչ միջոցառման սկսվելը, ներկաներն այցելել էին հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու կատարել խնկարկում, ապա դպրոցի դահլիճում սկսվեց  միջոցառումը:

Ներկա էին հերոսի  հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր:

Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված ու լեգենդ դարձած հերոսների հիշատակը, ապա դպրոցի սաները հանդես եկան կենդանի կատարմամբ:

Արտյոմ Արտակի Տեփանյանը ծնվել է 2002թ, հունիսի 5 ին՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում, աշխատավորի ընտանիքում։ Արտյոմը ընտանիքի 4-րդ երեխան էր, ունի երկու քույր, մեկ եղբայր։ 2008-2009թ ուս տարում ընդունեց Կարմրաշենի Ա.Ասլանյանի անվան միջն. դպրոց, որն ավարտեց 2020թ-ին։

Դեռևս փոքր հասակից օգնում էր ծնողներին, տնային բոլոր գործերում, նույնիսկ ֆինանսական հարցերում։ Շատ աշխատասեր էր, երբեք չէր տրտնջում աշխատանքից։ Արձակուրդներին դասերից հետո գնում էր աշխատանքի՝ գյուղի ֆերմերային տնտեսությունում թեթևացնելու ընտանիքի հոգսը։

Դպրոցական տարիներին ճիշտ է, աչքի չի ընկել բացառիկ գիտելիքներով, բայց ուներ մարդ կոչմանը բնորոշ բոլոր հատկանիշները՝ բարի ազնիվ աշխատասեր, բոլորին օգնող։

Դպրոցն ավարտելուց հետո 2020թ-ի օգոստոսի 19-ն զորակոչվեց բանակ, չնայած ձեռքի վնասվածքին, որ ուներ վիրահատման կարիք, կարող էր հետաձգվել ծառայությունից, բայց նա համառեց, հետ չի ընկնելու, ժամանակին է գնալու։ Եվ հենց օգոստոսի 19-ի առավոտյան նրան ճանապարհեցինք բանակ։ Ծառայություն անցավ Ստեփանակերտի Ցորի զորամասում, որպես կապավոր։ Կարճ ժամանակում հասցրեց դառնալ հրամանատարների սիրելին, բայց ավաղ, դաժան պատերազմը ճակատագրական եղավ իր և իր ծառայակից ընկերների համար։

Սկսված 44-օրյա պատերազմի առաջին օրվանից պայքարեց հայրենիքի պաշտպանության համար։ Մասնակցեց ահեղ մարտերի՝ մինչեւ 2020թ-ի հոկտեմբերի 12-ը, մինչեւ շրջափակման մեջ ընկնելը։ Նրա վերջին զանգը ծնողներին հոկտեմբերի 10-ն էր, ասելով, որ ամեն ինչ լավա լինելու։ Դրանից հետո հարազատները ոչ մի լուր չունեին մինչև 2021թ-ի նոյեմբերի 30-ը, երբ թշնամին վերադարձրեց Ցորի 11 տղաների մարմինները։

Արտյոմի ինքնությունը հաստատվեց ԴՆԹ փորձաքննությամբ։ Աճյունը հուղարկավորվեց գյուղի գերեզմանատանը՝ հերոսին վայել կարգով։

Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր