211652_close_icon
views-count13113 դիտում article-date 22:11 05-06-2022

Լոռու մարզի պարեկների ծառայության շնորհիվ վերջին զանգի օրերին ավտովթարներ տեղի չունեցան. պարեկները ծառայությունից առաջ այցելեցին հերոսների պուրակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին զանգի միջոցառումներն արդեն անցյալում են ու շնորհիվ ՀՀ ոստիկանության, ՀՀ Ճանապարհային ոստիկանության և ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի, Շիրակի, Լոռու մարզերի պարեկային ծառայությունների գումարտակների ծառայողների ուժեղացված աշխատանքների, այս տարի դպրոցականների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չգրանցվեցին, բացառությամբ մեկ դեպքի, որը տեղի ունեցավ Արագածոտնի մարզում:
 
Ուժեղացված ծառայությունն իր դրական արդյունքը տվեց և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեցին մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են դպրոցականներ:
 
Այս դեպքում պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ծնողների վրա:
 
Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակը Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում, Տաշիրում՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ, Լոռու մարզում այսօր էլ դեռ շարունակում է ուժեղացված ծառայությունը:
 
Վերջին զանգին ընդառաջ, Լոռու մարզի պարեկները այցելել են Վանաձորում հայտնի «Համերաշխության» պուրակ, որտեղ ծաղիկներ են խոնարհել 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած վանաձորցի հերոսների հիշատակին:
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր