211652_close_icon
views-count20935 դիտում article-date 20:18 03-11-2015

Կապի և տրանսպորտի նախարարության, Թումանյանի «ՃԱՆՇԻՆ»-ի և տեղի ճանապարհային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ վթարներ տեղի չունեցան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 3-ին, հսկայական ժայռաբեկորների քարաթափման դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում` Նեղոց գյուղի սկզբնամասում, ապառաժ ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի, իսկ որոշ դեպքերում էլ իրենից վտանգ է ներկայացնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները, ինչպես նաև Թումանյանի ճանապարհաշինական ընկերության («ՃԱՆՇԻՆ») աշխատակիցները, ովքեր վերամբարձ կռունկի օգտագործմամբ հսկայական քարերը հեռացրել են ճանապարհից, ինչից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է: Ճանշինականների գործողությունների ժամանակ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները նշված հատվածում ուղժեղացված ծառաություն էին կատարում, ինչի արդյունքում տեղի չունեցան վթարներ և խցանում: Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր