211652_close_icon
views-count41708 դիտում article-date 10:48 04-06-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Kia-ն, Toyota-ն ու Opel-ը, 5 վիրավորների մեջ կան երեխաներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ Օ. Ալոյանի (ում տարիքը ճշտվում է) վարած Mercedes մակնիշի, Երևանi բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Ծ-ի վարած Kia մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ՝ 27-ամյա Նավիկ Ա-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արման Գ-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Նավիկ Ա-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 39-ամյա Անուշ Ա-ն, 10-ամյա Տանյա Ն-ն, 6-ամյա Դավիթ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նարեկ Սիմոնյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր