211652_close_icon
views-count524 դիտում article-date 15:41 03-06-2022

ՀայՓոստը Երևանի Գինու Օրերի գլխավոր լոգիստիկ գործընկերն է, իսկ Արմոտեկան՝ էքսկլյուզիվ գործընկերը

ՀայՓոստը Երևանի Գինու Օրեր փառատոնի գլխավոր լոգիստիկ գործընկերն է: Այն տեղի կունենա հունիսի 3-5, Թումանյան, Սարյան, Մոսկովյան փողոցներում:

Այս տարի փառատոնում կլինի նորարարություն ՀայՓոստի կողմից. փառատոնի ընթացքում գնումներ կատարողները կկարողանան իրենց գինիները ՀայՓոստի  տաղավարներից առաքել իրենց հասցեով և վայելել Երևանի Գինու օրերը առանց գնումներով ծանրաբեռնված լինելու: ՀայՓոստի տաղավարները կլինեն երեքը՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում:

«Գինու օրերի լոգիստիկ գործընկերը լինելը ՀայՓոստի համար ինքնանպատակ չէ: Սրանով մենք օգնում ենք և գինեգործներին, և հաճախորդներին: Այս նորարարությունը, կարծում եմ, բարձր կգնահատեն հատկապես զբոսաշրջիկները, որոնք գինու տոնը վայելելու հնարավորություն կունենան՝ իրերը հյուրանոց հասցնելու փոխարեն: Բոլորին մաղթում ենք հաճելի և հիշարժան «գինու օրեր»,- նշում է ՀայՓոստի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նշենք նաև, որ Երևանի Գինու օրերին Արմոտեկա առցանց խանութ կհանդիսանա էքսկլ էքսկլյուզիվ ուզիվ գործընկեր, տաղավարը կլինի Թումանյանի տուն թանգարանի դիմաց, որտեղ հյուրերին կառաջարկվեն էքսկլուզիվ գինիներ, նվեր փաթեթներ և հայկական այլ լավագույն արտադրանք և անակնկալներ:

ՀայՓոստի պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը նշում է,-«Արմոտեկան նոր առցանց խանութ է, որը նոր մոտեցմամբ ներկայանում է աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդկանց՝ հնարավորություն տալով ձեռք բերել հայկական լավագույն արտադրանքը, ինչպես մեկանգամյա գնումով, այնպես էլ բաժանորդագրությամբ: Գինու օրերին մեր տաղավարում կառաջարկենք հատուկ Երևանի Գինու օրեր 2022-ի համար նախատեսված էքսկլյուզիվ գինիներ, ինչպես նաև հատուկ մշակված յուրօրինակ նվեր տուփեր»:

Երևանի Գինու օրեր փառատոնի կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանի խոսքով,- «Որախ ենք, որ այս տարի ՀայՓոստը միացել է մեր միջոցառմանը և մեր գլխավոր լոգիստիկ գործընկերն է, որի միջոցով կարող ենք հայկական գինու սպառումը մեծացնել: Երևանի գինու օրերը բացառիկ տոն է ոչ միայն Երևանցիների, այլև օտարերկրյա հյուրերի համար։  Մենք մեծապես կարևորում ենք զբոսաշրջության երկարաժամկետ զարգացումը Հայաստանում։ Հայաստան եկած յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով գինու փառատոնի շնորհիվ ծանոթանում է հայկական գինու համին, ապրանքային տեսքին ու պատմությանը, մեկ անգամ փորձելով այլևս չի մոռանում այն և ակամայից փնտրում է հայկական գինին իր երկրում, ստեղծում պահանջարկ, պատմում ու կենդանի գովազդ հանդիսանում այն գինու համար, որը շոյել է իր քիմքն ու ընդմիշտ դրոշմվել է իր հիշողության մեջ»:
 

ՀայՓոստ ՓԲԸ

Նմանատիպ նյութեր