211652_close_icon

560 հազար թոշակառուից 390 հազարը բանկային քարտերով են ստանում թոշակները. Նարեկ Մկրտչյան

views-count2042 դիտում article-date 16:07 02-06-2022
Արդեն երեք բանկ՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը» միացել են ծրագրին, ըստ որի՝ կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները հետվճար կստանան: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ խոսելով Հայաստանում անկանխիկ վճարման անցնելու թեմայի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ շուրջ 560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները, իսկ 80 հազար նպաստառուներից բանկային քարտերով աջակցությունը ստանում է1000-ը:

Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված համակարգերով  թոշակառուներև և նպաստառուները կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 % հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

Նմանատիպ նյութեր