211652_close_icon
views-count22450 դիտում article-date 14:47 02-06-2022

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Ագարակ քաղաքում հրդեհ է բռնկվել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ագարակ քաղաքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր