21949 դիտում
22:39 30-05-2022
Արտառոց դեպք Երևանում. ոստիկանները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները կտրելիս ու գողանալիս բռնել են մեկին, մյուսը դիմել է փախուստի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:
Այդ օրը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները ժամը 23:40–ի սահմաններում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին կից այգում նկատել են 2 քաղաքացու, ովքեր զբոսայգու ոռոգման խողովակները կտրելիս ու տեղափոխելիս են եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին նկատելով, նրանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին կարողացել են բռնել, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բռնվածը Արմավիրի մարզ բնակիչ, 26-ամյա Դավիթ Խ.-ն է, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուստի դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Պավել Ա.-ն է:
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, իսկ բերման ենթարկված Դավիթ Խ.-ն բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)