59265 դիտում
11:24 21-02-2016
Իսկական դետեկտիվ կինո Երևանում. Երևանի ՃՈ աշխատակիցները տաք հետքերով բռնել են ավտոմեքենա առևանգողներից մեկին, իսկ մյուսը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 21-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ, ոստիկանության կապիտան Արմեն Գրիգորյանն ու ոստիկանության ավագ լեյտենանտ Էդգար Թադևոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Րաֆֆու փողոցում, ժամը 04:20-ի սահմաններում ծառայություն կատարելիս` կանգնեցրել են Mitsubishi Pajero io մակիշի 34 TN 535 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը չի ենթարկվել ՃՈ աշխատակիցների «Կանգառ» ազդանշանին և դիմել է փախուտի:
ՃՈ աշխատակիցները սկսել են հետապնդել վարորդին և այդ մասին ռադիոկապով տեղեկությունը փոխանցել են դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Նազարյանին և նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հարություն Գասպարյանին:
Մինչ վերջիններս կմոտենային իրենց գործընկերներին` Mitsubishi-ի վարորդն ու ուղևորը մի քանի կմ հետապնդվելուց հետո, տեսնելով, որ չեն կարողանում ճողոպրել ճանապարհային ոստիկաններիից` կանգնեցնում են մեքենան և փորձում ոստքով փախչել:
1 հոգի կարողանում է փախչել, իսկ 1 հոգու Է. Թադևոսյանը վազելով հետապնդելով` կարողանում է բռնել, ում տեղափոխում են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:
Արդեն տեղում ՃՈ աշխատակիցները ճշտում են Mitsubishi-ի սեփականատիրոջ ինքնությունը և զանգահարում են նրան, ասելով, թե ինչի համար է ավտոմեքենան թողել և դիմել փախուստի, սակայն սեփականատերը հայտնում է, որ ինքը տանը քնած է, իսկ ավտոմեքենան ավտոտնակում է և մինչ ՃՈ աշխատակիցներն ու Մալաթիայի ոստիկանները կփորձեին պարզել դեպքի հանգամանքները` Mitsubishi-ի սեփականատերը` 72-ամյա Անդրանիկ Պատեքեանը, ով բնակվում է Մուշ թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 10 տանը, բացելով ավտոտնակի դուռը` նկատում է , որ մեքենան չկա` առևանգել են:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Պատեքեանը ասում էր. «Քնած էի, ինձ հեռաձայնեցին և ասացին` ի՞նչ մեքենա ես վարում և որտե՞ղ է մեքենան, ես էլ ասացի Mitsubishi և այն գարաժի մեջ կայանված է: Այդքանը: Հետո տիկնոջս հետ գարաժի դուռը բացեցի և տեսնեմ` մեքենան չկա: Հետ զանգեցի ինձ հեռաձայնած համարին, որից հետո եկա Մալաթիայի ոստիկանություն և պոլիսը ինձ ասեց, որ մեքենաս հայտնաբերել են»:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հովհաննես Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Առևանգված ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կասկածյալը , ով Դավիթաշեն վարչական շրջանի Հույսի ավան 2-րդ թաղամասի բնակիչ է, այս պահին գտնվում է ոստիկանության Մալաթիա -Սեբաստիայի բաժնում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ -հետախուզական գործողություններ` ավտոմեքենան առևանգողներից երկրորդին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)