211652_close_icon
views-count46841 դիտում article-date 11:34 29-05-2022

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 30-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. օպերատիվ են գործել բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտմեքենայից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի շտապօգնության մեքենային: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարկեները՝  գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Հրաչ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Եսոյանը, Աղաս Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Ղազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ հետաքննիչ  Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած):

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի        
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր