211652_close_icon
views-count10306 դիտում article-date 00:14 28-05-2022

Պարոն Բադասյան հրապարակային կարգով հերքեք հարցազրույցում նշված՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների վերաբերյալ կատարած զրպարտությունը»։

«Հարգելի պարոն Բադասյան Մենք՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցներս, ծանոթացել ենք  «Հրապարակ»-ի՝ «Այո, կան նաեւ կոռուպցիոն դրսեւորումներ` մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնել 5-10 հազար դրամով» վերտառությամբ հարցազրույցի հետ։

Հարցազրույցը կատարվել է Ձեզ հետ, լրագրող Վահե Մակարյանի հարցին․ «ՊԵԿ-ում կոռուպցիոն դրսեւորումներն ինչի՞ հետեւանք են, եւ ինչպիսի՞ դրսեւորումներ նկատի ունեք», պատասխանել եք․ «Հիմնականում ոչ խոշոր չափի կոռուպցիոն երեւույթների մասին է խոսքը, այսինքն՝ մաքսային ծառայողի շնորհակալություն հայտնելու դեպք կարող է լինել՝ ինչ-որ փոքր գումարով՝ 5 հազար կամ 10 հազար դրամի չափով, մաքսային տերմինալներում...»։

Ձեր կողմից լրագրողին տրված պատասխանով ստացվում է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցներս, մեր լիազորությունների իրականացման համար, ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստանում ենք 5.000-ից մինչեւ 10.000 ՀՀ դրամ գումարի չափով «շնորհակալություն»։

Միաժամանակ հարցազրույցում հայտնել եք, որ նշված տեղեկատվությունը պարբերաբար ստանում եք։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ձեր կողմից հրապարակային կատարված հայտարարությունը զրպարտում է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողներիս պատիվը, արժանապատվությունը եւ (կամ) գործարար համբավը, ուստի առաջարկում ենք հետեւյալը․

1. Ներկայացնել ստույգ փաստեր՝ մաքսային ծառայողների կողմից պարբերաբար կամ անգամ մեկ անգամ 5.000 ՀՀ դրամից մինչեւ 10.000 ՀՀ դրամ ստանալու վերաբերյալ։

2. Ձեր կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նշված խնդիրը լուծելու ուղղությամբ։

3. Կամ հրապարակային կարգով հերքել հարցազրույցում նշված՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների վերաբերյալ կատարած զրպարտությունը»։

Նմանատիպ նյութեր