211652_close_icon
views-count10515 դիտում article-date 22:14 26-05-2022

Որդեկորույս մայրը երգը նվիրեց իր հերոս որդուն. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Շահգելդյան. «Անունդ հայ է»

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Շահգելդյան. «Անունդ հայ է»

Որդեկորույս մայրը երգը նվիրեց իր հերոս որդուն, 
Որտեղ ասվում է՝ Անունդ հայ է, ոգիդ հերոսի,
Կամքդ ու միտքդ դարերով եկած մեր նախնիների: 

Պայքարդ մեկն է, մեկ անուն ունի
Քո վերջին շնչից. շունչ պիտի առնի,
Դեռ պետք է ծնվեն սերունդներն արդար
Քեզ պես Հայանուն, ՄԵԾՆ ՄԽԻԹԱՐ
Պատգամդ մեկն էր սերունդներին քաջ
Ընկել ես մարտում, բայց չես ընկել ցած:



Մխիթար Գարիկի Մխիթարյանը ծնվել է 2002 թ. ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։ Մխիթար  Մխիթարյանը խելացի, հանգիստ, իր յուրօրինակ բնավորությամբ տարբերվող, անասելի բարությամբ համբերության ծով, խաղաղության տեր մի էություն. ում մի ամբողջ հավերժություն չի բավարարի, որ նկարագրենք հերոսին։

Հերոս հոգով, մտքով ու անավարտ պայքարով, ծնվեց ու լույս աշխարհ եկավ, սերմանելով բոլորի սրտում բարություն, երջանկություն և անպարտելի կամք։ Մի աշխարհ ու իր աշխարհի մեջ անհաշիվ աշխարներ։ Մխիթարը զորակոչվեց ծառայության, Արցախի հանրապետություն Ջրականում (Ջաբրաիլ) 30- 08 -2020թ ին 27 օր ծառայելուց հետո, սկսվում է չարաբաստիկ պատերազմը, 10 օր շարունակ կռվել և պայքարել է հանուն հայի գոյության, զարգացման և նոր լուսավոր գալիքի համար, փրկել է իր սեփական կյանքի գնով տասնյակ զինվորների կյանքեր։

Հոկտեմբերի 6-ին թեժ մարտերի ժամանակ, իրենց հրամանատարին օգնության հասնելու և նրան դուրս բերելու ժամանակ, անմահանում է թշնամու արձակած արկի պայթյունից։

​Հերոս ծնված, հերոսի կյանքով ապրած և հերոսի մահով անմահացած, հավերժի ճամբորդ..... Մխիթար Գարիկի Մխիթարյան..... Դու հավերժ ներկա, իմ հավերժ հերոս...




 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր