211652_close_icon
views-count1008 դիտում article-date 18:00 26-05-2022

Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍՆ-ին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին լրացուցիչ 200 միլիոն դրամ հատկացնել 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակն ապահովելու նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ այդ գումարով Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում, որով ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, այդ թվում համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար:

«Բացի այդ, ֆեդերացիաները կնախապատրաստվեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը: Ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում և մարզական արդյունքների աճ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանում միջազգային մարզական միջոցառումների անցկացումը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա:

«Մենք հիմա հյուրընկալում ենք բռնցքամարտի եվրոպայի առաջնությունը, և դա ոչ միայն մարզական իրադարձություն է, այլև շատ կարևոր առիթ, որ մեր երկրում ենթակառուցվածք զարգանա»,- ասաց Վարչապետը:

Նմանատիպ նյութեր