WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկեց Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ռուսաստանցի մարզիկների նկատմամբ չորս տարվա պատժամիջոցներ կիրառելու մասին վերջնական որոշում է կայացրել:
Ռուսաստանի հավաքականին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերին` այդ թվում նաև Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից:
Նշվում է նաև, որ այս ընթացքում Ռուսաստանը կզրկվի խոշոր միջազգային մրցումներ անցկացնելու, ինչպես նաև դրանց անցկացման համար հայտ ներկայացնելու իրավունքից:
Նման որոշման պատճառ է հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայի հետաքննությունը: Բազայում պահվում էին 2012-2015 թվականների փորձանմուշների հետազոտությունների տվյալները:
Անկախ փորձագետները պարզել էին, որ տվյալների բազայում փոփոխություններ էին կատարվել, որպեսզի թաքցնեն ռուս մարզիկների դոպինգ-անալիզների իրական արդյունքները:
Այժմ ռուս մարզիկները կարող են ելույթ ունենալ միայն չեզոք դրոշի ներքո:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին: