2367 դիտում
09:31 23-11-2016
Կառավարությունը կհատկացնի 26 միլիոն դրամ Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարության բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը կհատկացվի ավելի քան 26 միլիոն դրամ, որն իր հերթին պետք է փոխանցվի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:
Մհեր Պետրոսյանի՝ արտերկրում բուժման նպատակով առողջապահության նախարարությունում ստեղծված հանձնաժողովը սեպտեմբերին քննարկել էր հարցը» տվել դրական եզրակացություն: Զինծառայողը ծանր վիրավորվել էր 2013 թվականին: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:
Հանձնաժողովը որոշել է, որ ըստ էության, գլխի մեկ կիսագունդը բացակայող երիտասարդին պետք է ուղարկել Գերմանիա, որովհետև Տուբինգեն քաղաքի համալսարանական կլինիկան առաջարկում է կրանիոպլաստիկայի այնպիսի մեթոդ, որն իրականացվում է 3D տպիչով և որը հնարավորություն է տալու ամբողջությամբ վերականգնել գլխի ձևը, ինչի հնարավորությունը մեզ մոտ չկա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2922 դիտում
15:38 19-09-2019
Կառավարությունը Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով 9,4 մլն հազար դրամ հատկացրեց
1438 դիտում
15:48 18-08-2022
Կառավարությունը 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
736 դիտում
13:37 06-10-2022
Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են