211652_close_icon
views-count12661 դիտում article-date 13:45 26-05-2022

HAYA festival - այս ամռան ամենաթե՜ժ իրադարձությունը

Երեք օր, երեք լեգենդար կատարողներ Հրազդան մարզադաշտում.

▫ՀՈՒՆԻՍԻ 25 - «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը:

▫ՀՈՒԼԻՍԻ 1 - «Հրազդան» մարզադաշտում՝ ռեփեր 50 Cent-ի կենդանի հնչողությամբ համերգը:

▫️ՀՈՒԼԻՍԻ 9 - «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որն Հայաստանում կստեղծի համերգային գործունեության նոր ձևաչափ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար, ինչն  էլ կհանդիսանա ողջ տարածաշրջանում տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման  յուրօրինակ բեմահարթակ:

Գնի’ր քո տոմսն ու վայելի՛ր լավագույնների երաժշտությունը

https://www.facebook.com/hayafestival/

https://www.facebook.com/hayafestival/videos/1307212546470223/?extid=CL-UNK-UNK-UNK-AN_GK0T-GK1C

Նմանատիպ նյութեր