211652_close_icon
views-count886 դիտում article-date 18:28 25-05-2022

Մենք հաստատված 39 գերի ունենք. Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը գրում է. Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը  եղել է գերիների հարցը․ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցներն պետք է վերադարձվեն: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որ բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն։ մինչև այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո տարածքում», - հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը արդյունավետ համարեց միջազգային հանրության ճնշումն ու աջակցությունը։

Նմանատիպ նյութեր