211652_close_icon
views-count963 դիտում article-date 18:16 25-05-2022

Հայ գրական միջազգային դաշինքը հայտարարում է 2022 թվականի հայ երիտասարդ բանաստեղծների ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին

Հայ գրական միջազգային դաշինքը (IALA) սիրով հայտարարում է 2022 թվականի հայ երիտասարդ բանաստեղծների ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին:

Մրցույթը ինքնադրսևորման հարթակ է տալիս 14-ից մինչև 18 տարեկան հայ երիտասարդ գրողներին:

Ներկայացված դիմումները կուսումնասիրեն IALA խորհրդի անդամներ Գրեգորի Ջանիկյանը, Արմինե Իգնատոսյանը և Րաֆֆի Վարդանյանը:

Մրցանակներ կշնորհվեն ժյուրիի կողմից ընտրված լավագույն երեք բանաստեղծությունների համար և կհրապարակվեն մշակութային արվեստի առցանց h-pem ամսագրում:

Բանաստեղծությունները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:

Գրանցվելու և այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով. https://armenianliterary.org/young-poets/

Հավելյալ տեղեկությունների, հարցերի համար կարող եք զանգահարել (093) 45 66 07:
Էլ. Փոստ: [email protected]
Հասցե: Վարդանանց 16/1, Երևան 0010

Նմանատիպ նյութեր