211652_close_icon
views-count723 դիտում article-date 16:59 25-05-2022

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնության մեկնարկային փուլում:

Հարությունյանը մենամարտել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, պարտվելով գերանացի բռնցքամարտիկին, լքել էր պայքարը:

Այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

Նմանատիպ նյութեր