211652_close_icon
views-count368 դիտում article-date 10:15 25-05-2022

Արցախի ժողովուրդը բացառիկ տեր է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին օրերին Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանավեճերն ակտիվացան, ընդ որում՝ ոչ միայն հայկական հանրապետություններում: Վերոնշյալ միտումն արդեն ավանդույթ է դարձել եւ հաջորդում է յուրաքանչյուր բանակցային փուլին: Այս առումով բացառություն չէր կարող լինել բրյուսելյան վերջին հանդիպումը: 44-օրյա ագրեսիայից հետո Հայաստանի ու Արցախի հանրություններն առանձնակի ուշադրություն եւ գերզգայունություն են դրսեւորում այդ հիմնարար սկզբունքի հարցում, որի պրիզմայից էլ գնահատում են ցանկացած հանդիպում եւ դրանց արդյունքների մասին տարածվող տեղեկատվությունները:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը բանակցությունների արդյունքները ներկայացնում է իր շահերի մեկնակետից: Ահավասիկ՝ Ադրբեջանի պաշտոնաթող արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովի օրինակը: Վերջինս հայտարարել է, թե հանդիպումը շատ դրական արդյունքներ է տվել Բաքվի համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի բնակչությունը «հասկանում է, որ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հարցը լուծված է, եւ այնտեղ ապրող հայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն»:

Այս թեզը նոր չէ, այն պարբերաբար կրկնում է Բաքվի առաջնորդը: Ըստ այդ խոսքերի տրամաբանության՝ Ադրբեջանն իր «ավագ եղբոր», դաշնակիցների եւ միջազգային ջիհադիստ ծայրահեղականների հետ միասին Արցախի ժողովրդի դեմ կիրառած ագրեսիայի արդյունքում լուծել է Արցախի հիմնահարցը: Քաղաքակիրթ աշխարհը, բնականաբար, գերագույն ցանկության դեպքում էլ չի կարող ընդունել այդ ձեւակերպումը, հակառակ դեպքում այն կնշանակի ոչնչացնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համաշխարհային ողջ առաջադեմ ճարտարապետությունը, որը ձեւավորվել է հազարամյակների ընթացքում: Ուստի արեւմտյան երկրները օրինաչափորեն հայտարարում են, որ արցախյան հիմնահարցը կարգավորված չէ»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր