211652_close_icon
views-count3424 դիտում article-date 20:00 23-05-2022

Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։

Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանձնաժողովի անդամներն են.
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը,
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը,
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարացը,
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը,
ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին է որոշում ստորագրել, որով հաստատել է ադրբեջանական հանձնաժողովի կազմը: 23 պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը կղեկավարի երկրի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:

Նմանատիպ նյութեր