211652_close_icon
views-count22927 դիտում article-date 16:19 23-05-2022

44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած արմավիրցի 19-ամյա Էրիկ Աբրահամյանի շիրիմը «հսկում է» ծաղիկների գեղեցկուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած արմավիրցի 19-ամյա Էրիկ Աբրահամյանի աճյունն ամփոփված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում, իր նման բազում առյուծ ու արծիվ դարձած հերոս զինվորների շիրիմների կողքին։ 

Գրեթե ամեն օր բոլորի շիրիմներին այցելում են ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև անծանոթներ, ովքեր ծաղիկներ են խոնարհում ու կատարում են խնկարկում։ 

Հիմա արմավիրցի հերոս Էրիկի շիրիմը, կարծես, հսկում է վարդերի մի հսկայական փունջ, իսկ Էրիկը միշտ սիրել է բնությունը, ծաղիկներ։ Նրա սիրած ծաղիկներից էր վարդը, ու իզուր չէ, որ հիմա նրան ճանաչողները, երբ այցելում են հերոսի շիրիմին, տեսնելով, թե ինչպես է նրա ծնողների կողմից խնամված վարդը իր գիրկն առել հերոսի շիրիմը, ասում են. «Մեր քաղաքի հպարտություն, մեր քաղաքի լեգենդ Էրիկի գեղեցկուհին միշտ այսպես հսկում է հերոսի շիրիմը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN,com-ը, 2021 թ. նոյեմբերի 2-ին Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում խնկարկման ու ծաղիկների խոնարհման օր էր: Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած  19-ամյա  Էրիկ Աբրահամյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, արցախյան 3 պատերազմներում հերոսաբար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների առյուծածին մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Էրիկի դպրոցի կոլեկտիվից և Արմավիրի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ:

Արմավիրցի Էրիկը, որ արդեն ողջ մարզում հայտնի է որպես հերոս, պետք է դառնար 20 տարեկան: Վերջին անգամ՝ մեկ տարի առաջ այդ օրը, խոսել էր ծնողների հետ, ընդունել շնորհավորանքներ, իսկ արդեն հաջորդ օրը թուրք-ադրբեջանական հրոսակների հարձակումից հետո մահացու վիրավորում էր ստացել ու կարճ ժամանակում ծառայության մեջ սիրված Էրիկը բռնել էր հավերժի ճամփան:  

Պանթեոնում ոչ միայն խնկարկում ու ծաղկեդրում էր տեղի ունեցել, այլև ներկաները ճիշտ է, մեծ ցավով, սակայն հպարտությամբ էին խոսում Էրիկի  մասին, ասելով. «Մենք նրան ու նրա նման բոլոր հերոսներին, ովքեր  զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, բացակա չենք դնի: Նրանք իրենց կյանքը տվեցին մեր կյանքի համար»:

Ապա հերոսի ծննդյան առթիվ Արմավիր քաղաքի «PH» ռեստորանային հանալիրում տեղի էր ունեցել մեծարման երեկո։

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի   

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր