1570 դիտում
14:43 23-05-2022
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. տրվել է ժամկետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն՝ ստուգում, են կատարել «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Գյումրի):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ արտադրամասի պատերը և առաստաղն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, արտադրամասի սարքավորումների արտաքին մակերեսները ժանգոտված, իսկ տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղանները անհարթ ու վնասված եզրերով եղել են:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր
2182 դիտում
18:18 12-08-2021
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
2742 դիտում
21:18 17-09-2021
Վերացվել է «Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
991 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում