211652_close_icon
views-count998 դիտում article-date 15:36 22-05-2022

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ փակ է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհներն անցանելի են։

«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր