4311 դիտում
12:04 22-05-2022
Դե իսկ ովքե՞ր են մեր հերոսները, ավելի լավ է չտարածվեմ, քանի դեռ պղծում ենք Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի և այլոց հիշատակները
Ճանաչված իրավաբան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Իմ որոշ նախկին ուսանողներ, որոնք պաշտոնյաներ են, ինձ գրում են, թե ինչո՞ւ եմ իսպառ բացառում այլընտրանքային, ասել կուզի՝ թուրքի ու ադրբեջանցու հետ բարեկամության քաղաքականությունը։ Սիրելիներս, ձեզ նաև այդ հարցում են թյուրիմացության մեջ գցել։ Ոչ միայն ես, այլև որևէ սթափ մտածող հայ հավատում է ոչ թե պատգամավոր գեներալի և այդ շարքում այլոց այն խոսքերին, թե իբր 100 տարուց ավել հանիրավի թշնամություն են սերմանել, այլ հավատում է փաստերին։ Իսկ փաստերը զորեղ են՝ թեկուզ հերոսների մասով. ովքե՞ր են մեր և իրենց հերոսները։
Իբր բարեկամություն տենչող թուրքի ներկայիս հերոսներն են մարդկային ոճրագործության՝ Հայոց Եղեռնի պարագլուխները՝ թալեաթը, էնվերը, նազիմը, բազում այլ ճիվաղներ, որոնց անուններով կան հազարավոր քաղաքներ, փողոցներ, պուրակներ և այլն։ Ադրբեջանցին չի բավարարվել ռազմավարի պուրակով, այլ իր դասագրքերում անարգել, միջազգային հանրության խրախուսանքի ներքո խիստ հետևողականորեն հայատյաց գաղափարախոսություն է սերմնում։
Դե իսկ ովքե՞ր են մեր հերոսները, ավելի լավ է չտարածվեմ, քանի դեռ պղծում ենք Թաթուլ Կրպեյանի, Մոնթեյի և այլոց հիշատակները։
Հիմա ո՞վ է թշնամություն տարածում։
Հիմա պա՞րզ է, թե ինչու ենք կողմնակից, որպեսզի ցանկացած հարաբերության կարգավորման հիմքում դրվի ազգային գոնե նվազագույն շահերի ոտնահարումը բացառող նախապայման, այլապես կկորսվի եղածն էլ ...
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
856 դիտում
16:02 21-04-2024
Այսօր առավել քան երբևէ մեզ պակասում են Թաթուլ Կրպեյանի նման հերոսները․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել